Jump to content

Մայիս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մայիս Սարգսյան
Ծնվել էմայիսի 17, 1947 (77 տարեկան)
ԾննդավայրԿիրովական (Վանաձոր)
Ազգությունհայ

Մայիս (Արամայիս) Բաբկենի Սարգսյան (ծնվ. է մայիսի 17, 1947 թ., Կիրովական (ներկայումս՝ Վանաձոր)), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգսյանը հաճախել է թիվ 10, այնուհետև՝ Դիլիջանի միջնակարգ, ապա՝ Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց։

1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ժուռնալիստիկա բաժինը, սակայն երկու ամիս անց հեռացվել է՝ վատ վարքի պատճառով։ 1969-1971 թթ.-ին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժնում։

Մայիս Սարգսյանի խաղացած առաջին դերը եղել է 4-րդ դասարանում, երբ բեմադրվում էր Թումանյանի «Անուշ» ստեղծագործությունը։ Խաղացել է Մոսիի դերը։

Վանաձորում 1963 թ-ին հիմնադրված պատանի հանդիսատեսի թատրոնում Մայիս Սարգսյանը խաղացել է բազում դերեր, այդ թվում նաև «Գիքորը»։

Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում ուսանելիս միաժամանակ աշխատել է նաև լամպերի գործարանում։

1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ նույն կուրսում սովորել է Արմեն Էլբակյանի, Թամար Հովհաննիսյանի, Հասմիկ Տեր-Կարապետյանի, Գրետա Մեջլումյանի, Գայանե Մկրտչյանի, Սիլվա Յուզբաշյանի և այլ նշանավոր արտիստների հետ։ Սովորելուն զուգընթաց, աշխատել է Հայէլեկտրոգործարանում։ Հետագայում, Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ, ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ նաև խաղում է։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասան է։ Զուգահեռ աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դոցենտ է[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնչու Ազա»
  • «Անապատ»
  • «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
  • «Ծովահենների իշխանություն»
  • «Անավարտ ղարաբաղյան օրագիր»
  • «Հերոստրատ»
  • «Շեմ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Մայիս Սարգսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».